-
«Եվրո-2012»-ի տոմսերի վրա ձեռքերը «տաքացնելու» Վլադիմիր Գերաշչենկոյի ախորժակը շատ արագ փակեցին լրագրողները, ովքեր սպեկուլյանտի քողի տակ կապի մեջ են մտել ՈՒկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ:
-
Մայիսի 12-25-ին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 13 դեպք, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` Սյունիքում: Մեկական դեպք է գրանցվել Գեղարքունիքում և Եղեգնաձորում: Մայիսին կարիճի խայթոցի մեկ դեպք է արձանագրվել նաև Սյունիքի ՈՒյծ գյուղում:
-
Վիետնամում համապատասխան դեղամիջոցի բացակայության պատճառով հետաձգվել է 400 դատապարտյալի մահապատժի իրականացումը: Երկրի ներքին գործերի նախարարը նշել է, որ խնդիրներ են առաջացել դեղամիջոցի ներկրման հետ կապված:
-
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սիրիայում շարունակվում են Հուլայում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հետ կապված բողոքի ակցիաները:
-
Մայիսի 29-ին ցուցարարների խումբը հարձակվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի գրասենյակի վրա: Նշենք, որ վերջինս անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
-
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ապրիլի 20-ին բացվեց «Իսահակյան» գրախանութը: Մինչև սեպտեմբեր գրախանութներ կբացվեն գրադարանի երեք մասնաճյուղերում: Հունիսի կեսերից կգործի երկրորդ գրախանութը (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գնվող գրադարանի մասնաճյուղում):
-
Ինչպես Իսպանիայի ընտրանու պարագայում վարվեց Վինսենտե դել Բոսկեն` առաջնայնությունը տալով երկրի առաջնությունում երկրորդ տեղը գրաված թիմի խաղացողներին` բարսելոնցիներին, նույն ճանապարհով գնաց նաև Գերմանիայի ընտրանու գլխավորը` Յոհաիմ Լյովը, գերապատվությունը տալով «Բավարիայի» ֆուտբոլիստներին:
-
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով:
-
Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» նոր ֆիլմն արժանացել է հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակի:
-
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցաշարի տասներկու պարտիաներն այդպես էլ ի հայտ չբերեցին ուժեղագույնին: Ավարտական պարտիան, որտեղ սպիտակներով խաղում էր հնդիկ գրոսմայստերը, քսաներկուերորդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: